Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր խաղ. «Օրենքկոտրուկ»

Հասարակություն
0c782d391e3b51409321742385413560

Այսօր կկայանա Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) «Իմ լուրերը» կայքի եւ նորաստեղծ «Օրենքկոտրուկ» վիրտուալ վիկտորինա մեդիա-խաղի շնորհանդեսը:

«Օրենքկոտրուկը» Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ ստեղծված թվով երկրորդ խաղն է: Այն նպատակ ունի կրթել հանրությանը՝ամրապնդելով ԶԼՄ օրենսդրության վերաբերյալ գիտելիքները:

Օրենքկոտրուկի գործողությունները տեղի են ունենում գլխավոր խմբագրի աշխատասենյակում, որտեղ գտնվում են նաև փոխխմբագիրն ու ավագ լրագրողը, ովքեր հարցազրույց են անցկացնում լրագրողի հետ:

Շնորհանդեսին կներկայացվի նաև «Իմ լուրերը» հանրային թղթակցության հարթակը: «Իմ լուրերը» նախագիծը նպաստում է սոցիալական բարեփոխմանը՝ հանրային լրագրության եւ հասարակության` քաղաքացիական լրագրության մեջ ներգրավելու միջոցով: