A
A
Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը (տեսանյութ)
Այսօր ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը՝ մահվան պատճառը չնշելով։
Իսկ ըստ «168 ժամի»՝ դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով ցավի նոպաներ լեղապարկի շրջանում: