Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով դատը հետաձգվեց

Հասարակություն
49da1cf7d1f88a202b38a152a3c57544

Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Բաղդասարյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են այս տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ Վահե Ավետյանի սպանության համար:

Սակայն այսօր դատարանում, նիստը սկսվելուց մեկ ժամ առաջ, ստացվել էր ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարինե Թովմասյանի գրությունը, համաձայն որի՝ պաշտպանը խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի, քանի որ մասնակցում էր մեկ այլ քրեական գործով դատաքննության, խնդրել էր հետաձգել դատական նիստը:
Սակայն դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանը անհարգելի համարեց պաշտպանի բացակայությունը, ասելով, որ նա տեղյակ է եղել նախապես, որ դատական նիստերը նշանակվել են յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Դատավորն ասաց, որ պաշտպանի՝ կրկին չներկայանալու դեպքում, կկիրառվի դատական սանկցիա:

Մանրամասներն այստեղ