A
A
Հուշագիր եւ նամակ
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ:
Կողմերը համագործակցության շրջանակներում պայմանավորվել են արդյունավետ և կառուցողական համագործակցություն ծավալել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հուշագրի ստորագրման հետ միաժամանակ կողմերը հանդես են եկել վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված համատեղ նամակով` կապված ընտանեկան բռնության զոհերի համար պետական հովանավորությամբ ապաստարան ունենալու անհրաժեշտության խնդրի հետ:
Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։