Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը բանտ է գնում

Հասարակություն
d383e85ef87fb410e4c535b39a1fde36

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ Լեւոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը նոյեմբերի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության ՛՛էրեբունի՛՛ քրեակատարողական հիմնարկի 15 դատապարտյալների և ՔԿՀ-ի 5 աշխատակիցների հետ շախմատային սեանս կանցկացնեն: Միջոցառումն իրականացվում է դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վիճակի բարձրացմանը նպաստող ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ դատապարտյալների շրջանում նման միջոցառումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրում: Այս մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։