A
A
Դատապարտյալներին դատարան պետք է բերեն
Դատապարտյալները, սովորական կալանավորների նման պետք է բերվեն դատարան։ Այս կարծիքին է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Ըստ նրա՝ շատ հաճախ դատապարտյալների եւ առավել հաճախ ցմահների դատավարությունները ընթանում են քրեակատարողական հիմնարկներում, կատարվում է փակ դատավարություն, ինչը անհասկանալի է։
«Կարծում եմ, որ դա վատ ավանդույթներից է, որը դեռ մնացել է։ Փաստ է, որ դա հակասում է օրենսդրությանը եւ բաց դատավարության սկզբունքին»,- նշեց իրավապաշտպանը։
Անդրադառնալով օրերս ցմահների ձեռնաշղթաներով դատական նիստին մասնակցելուն, պարոն Իշխանյանն ասաց, որ որեւէ իրավական նորմ չի կարգավորում այն, ըստ այդմ էլ ՝ անհավասար պայմաններ են ստեղծվում կողմերի համար։