Տրիբունաները կլցվեն ուսանողներով
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն նվիրված 2012 թ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության բացման հադիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքներին: Այն վարել է նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» շարժման ղեկավար Խաչիկ Ասրյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքը խորհրդակցությանը ներկա են եղել ԲՈՒՀ-երի եւ մարզադպրոցների ներկայացուցիչներ: Դա վկայում է այն մասին, որ նոյեմբերի 28-ին կայանալիք բացման արարողության ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաները հիմնականում կլցվեն ուսանողներով եւ պատանի մարզիկներով, այլ ոչ թե կաշվե ձեռնոցի սիրահարներով:
Ինչեւէ, բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը կմասնակցեն 71 երկրների 17-18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկնեը` 10 քաշային կարգերում: Այն կլուսաբանեն 15 երկրների լրատվամիջոցներ: