«Վարչապետը քմծիծաղ տվեց ու թոթովեց ուսերը» (տեսանյութ)
82-ամյա Հրաչիկ Էլոյանը չի հավատում, որ կառավարության շենքի դիմաց իր խաղաղ ակցիան արդյունք կտա, բայց հույս ունի որ կգտնվի մի բարի հայ,որը կօգնի իրեն:
Իր բնակարանը կորցնելուց հետո նա շուրջ 20 տարի բնակվում է Քանաքեռում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքում,որի տնօրենը այժմ վտարում է նրան: Ժամանակին այս դպրոցում նկարչության ուսուցիչ է եղել։
Մոտեցել դիմել է նաև ՀՀ վարչապետին. «Վերջին անգամ հանդիպել եմ հոկտեմբերի 30-ին նկարչի տանը,ասի պարոն վարչապետ սենց չեղավ,երրորդ անգամ էի իրեն դիմում,պարոն Սարգսյանը քմծիծաղ տվեց ու թոթովեց ուսերը»;
6 000 ից ավելի կտավի հեղինակ է, կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժությանը, հանրակրթական տարբեր դպրոցներում նկարչության դասեր տալով:
Նրա խոսքերով՝՝ նկարները պահելու համար պայմաններ չունի,պատրաստ է նվիրաբերել այն մարդուն, ով կերաշխավորի դրանց խնամքը։
Հանրապետության նախագահին բազմաթիվ նամակներ է ուղարկել,որոնց պատասխանը այդպես էլ չի ստացել։
«Վարչապետ հեռացիր», «Անիծյալ կառավարություն» և նմանատիպ այլ բացականչություններով այստեղ էին նաև Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։
Նրանք շարունակում են պայքարել իրենց խախտված իրավունքի պաշտպանության համար։
«Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը տեղեկացրեց,որ կրկին անգամ դիմում-նամակ են ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի պատասխանը ստացել են ԾԻԳ-ից, «Տեսեք ԾԻԳ-Ը ինչ է պատասխանել,որ համապատասխան 950 որոշման ամեն բան արվել է օրենքի սահմաններում, պատկերացնում եք մենք ուզում ենք քաղաքապետի հետ հանդիպենք, ուղարկում են ԾԻԳ»։