A
A
Ծեծել են «Հակահարվածի» անդամներին (տեսանյութ)
ԵՊՀ պատմական ֆակտուլտետի շենքում ծեծել են «Հակահարված» նախաձեռնության անդամներին։
Նախաձեռնության անդամ Թաթուլ Սարոյանը «Ա1+»-ի թղթակցին ասաց, որ իրենք գնացել էին ԵՊՀ Սև շենքի տարածք իրենց հերթական ակցիան իրականացնելու.
«Բարձրախոսով հայտարարություն էինք անում, երբ մեզ մոտեցավ Պատմության ֆակուլտետի դեկանը քաշքշեց մեր անդամներից Հերբերտ Գևորգյանին, հետո մեզ մոտեցան քաղաքացիական հագուսով մի քանի անձիք և սկսեցին ծեծել հենց անվտանգության աշխատակիցների ներկայությամբ»։
Այժմ այնտեղ են գտնվում ոստիկանության աշխատակիցները։