Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ բանտից

Հասարակություն
db001445dbbed8495696919960181cfa

«Հրազդան » ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանս դիմել է լրագրողներին.

«20.11.2012 ին այսպես կոչված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով:

Քանի որ իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ը տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով, միաժամանակ հայտարարելով հացադուլ և կարելով աչքերս:
Հիշեցնեմ, որ դրանից հետո ինձ այցելեց արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել Նախագահի հրահանգը: Սակայն, որ տեսանկյունով նայում եմ ՀՀ-ում ոչ թե ՀՀ նախագահն է որոշողը, այլ Հ. Թովմասյանը: Ամեն դեպքում ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեցին, ավելին.
20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված նախարարը պնդեց, որ նրանք չեն գնալու ոչ մի զիջումների այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:
Վիրավորված եմ ինձ զգում նաև այն բանից, որ Նաիրա Զոհրաբյանի հարցը արագորեն քաղաքականացվեց, և մեծ հաշվով մենք և մեր խնդիրները, ինչպես նաև բարձրաձայնվող հարցերը, կրկին անտեսվեցին:
Այս ամենը ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձևով խաբել եք և չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար: Այսպիսով, 21.11.2012 հայտարարում եմ անժամկետ հացադուլ, կրկին աչքերս կարելով, մինչ այն պահը, երբ դուք, պ-ն Թովմասյան անձամբ, կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլևս ընդունելի չէ ինձ համար): Իմ պահանջը ձեզ տեսնելն է, եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը, ասելով թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն հալալա ձեզ: Դե ինչ, կհանդիպենք «Հրազդան» ՔկՀ-ում, ընդմիշտ ձեր, դատապարտյալ Հայկ Գալստյան:

Վճռական եմ շարունակել հացադուլս մինչև վերջ, անկախ հետևանքներից իմ առողջության համար»: