A
A
Ընդամենը 8 աշակերտ
Մոտ 110 բնակիչ ունեցող Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդի գյուղական դպրոց ընդամենը 8 երեխա է հաճախում: Գյուղացիների պատմելով` համայնքում երիտասարդ ընտանիքներ շատ քիչ են մնացել, եղածներն էլ հեռանում են գյուղից` աշխատանք ու զբաղմունք չունենալու պատճառով:
Շատերը գյուղը լքել են Արցախյան գոյամարտի տարիներին, ուստի դպրոցահասակ երեխաները մեծ թիվ չեն կազմում այստեղ, եղածներն էլ խնդրի առջեւ են կանգնում 9-րդ դասարանն ավարտելուց հետո: Բանն այն է, որ քաղաքից 36 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղի կրթօջախը 9-ամյա է, այն ավարտելուց հետո շրջանավարտները ստիպված են լինում Կապանի կամ մոտակա գյուղերի դպրոցներ տեղափոխվել` ուսումը շարունակելու նպատակով:
Մանրամասներն այստեղ