A
A
Հարիկա Դրոնավալին մտավ կիսաեզրափակիչ
Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմի անդամ Հարիկա Դրոնավալին շարունակում է պայքարը աշխարհի թագի համար:
Խանտի Մանսիյսկում տեղի ունեցող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հնդիկ շախմատիստուհին հաղթեց չինուհի Սյուե Ժաոյին` 1:1, թայ բրեյքում` 1,5:0,5: Հիշեցնենք, որ նա մինչ այդ պայքարից դուրս էր բերել իր թիմակիցներ Էլինա Դանիելյանին եւ Լելա Ջավախաշվիլուն:
Կիսաեզրափակիչ փուլում Հարիկա Դրոնավալին կհանդիպի աշխարհի 10-րդ չեմպիոն, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ, որը այդ փուլում հաղթեց ֆրանսուհի Մարիա Սեբագին: