Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մհեր Արշակյանն այլեւս ներկայացուցիչ չէ (տեսանյութ)

Հասարակություն
d0dd58d4637aaccf3f0409dd70b77577

Այսօր դատարանում հանդիպեցին քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանսարյանն ու «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչները:

Այսօր նախնական նիստում՝ դատավորը բավարարեց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչների միջնորդությունը: Մհեր Արշակյանն դատարանում այլեւս չի հանդես չի գա որպես Դավիթ Սանասարյանի ներկայացուցիչ։

«Նա փաստաբան չէ, եւ պարբերաբար նման տեսակի ծառայություններ չի կարող իրականացնել»,- նշեց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը։

Դավիթ Սանասարյանի շահերը այսուհետ կներկայացնի փաստաբան Կարապետ Բադալյանը,որը դատարան կներկայանա հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 13-ին:
«Մեր խնդիրը կոնկրետ մեր դրած պահանջին հասնելն է»,- նշեց Դավիթ Սանասարյանը։

Քաղաքացիական ակտիվիստն ակնկալում է, որ ՀՀԿ-ակակ Ռուբեն Հայրապետյանը իրենից հարպարակային ներողություն կխնդրի «Նուվել Դը Արմենիի» ամսագրին տված հարցազրույց իր հասցեին հնչեցրած վիրավորանների համար։

«Կամ եթե չի եղել նման բան, հերքի կամ ապացուցի, որ չի եղել նման բան»,- նշեց ակտիվիստը։

Նույն հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը վիրավորել է նաեւ ազգագրագետ, Հրանուշ Խառատյանին եւ քաղաքացիական ակտիվիստ Գարեգին Չուքասզյանին: Վերջիները նույնպես հայց են ներկայացրել պարոն Հայրապետյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Այսօր նույն դատարանում շարունակվեց Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով դատական նիստը։ Քանի որ Մհեր Արշակյանը դատարանում ներկայացնում էր նաեւ տիկին Խատատյանի շահերը, Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչներն այսօր միջնորդեցին նրա լիազորությունները դադարեցնել նաեւ այս գործով: Դատարանն այս միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 6-ին: