Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինաղբն ու «ստեկլովատը» (տեսանյութ)

Հասարակություն
fc39f6e4f63a3346b340d6a3e94aa8bd

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է կարճ ժամկետում քանդեն ժամանակավոր կացարանները, տարածքները ազատեն և հանձնեն համայնքին, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները, բացառությամբ երկու և ավելի տնակ ունեցող բազմանդամ ընտանիքների: Նրանց թույլատրվում է պահպանել մեկ տնակը:

Իսկ այդ քանակությամբ տնակների քանդումից հսկայական շինաղբ, և որ մարդու առողջության համար ամենավտանգավորն է, ապակյա մանրաթելերի կամ մեզ բոլորիս ավելի շատ «ստեկլովատ» անվամբ հայտնի նյութեր են առաջանում քանդված տնակների տեղերում:

Գյումրիում, նախորդ տարիներին, քաղաքապետարանին պետական բյուջեից տրամադրվում էին հսկայական գումարներ, ինչպես ժամանակավոր կացարանների քանդման, այնպես էլ քանդված տնակների տարածքները շինաղբից և հատկապես ապակյա մանրաթելերի մնացորդների կույտերից մաքրելու համար: Սակայն այդ նպատակով համայնքին այլևս գումարներ չեն հատկացվում, իսկ ժամանակավոր կացարանների տնօրինողները տնակները քանդելիս շինանյութը վաճառում կամ տանում են, թողնելով շինաղբը:

«Շիրակ կենտրոնի» աշխատատակիցներն այսօր տնակային ավաններ այցելության ընթացքում ականատես եղան նույնիսկ քանդված տնակների տարածքներում թողնված շինաղբի և ապակյա մանրաթելերի հարևանությամբ խաղացող երեխաների:

կենտրոնի» կողմից նկարահանված կադրեր քանդված տնակների վայրերից: