Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ոստիկանության ամփոփագրից
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 43 շենքի դիմաց «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Նոյեմբերի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ՀԱԶ Բ-1 թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 84 շենքի հետնամասում «ԳԱԶ-ՍԱԶ-350701» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանյան փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 03.00-ին, Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Մասիսում

Նոյեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: