Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխել են հրդեհը

Հասարակություն
0f5f04e34a6b0498e8d546bf5d84b1a2

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում (դեպի Արգավանդ գյուղ) բենզատար ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կամազ» մակնիշի 63 ՕՕ 151 պ/հ բենզատար ավտոմեքենան (վարորդ Ռ. Հովհաննիսյան) Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային 234 հասցեի (կահույքի սրահ) մոտ բախվել է ճանապարհը բաժանող արգելապատնեշին (տարածքում կան վնասված մալուխներ):
Պատահարի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի դիզելային վառելիքի բաքը, կա արտահոսք:

Հրշեջ-փրկարարների հսկողությամբ վառելանյութը դատարկվել է «Կամազ» մակնիշի 49 ՏԼ 635 պ/հ այլ բենզատար, և կատարվել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Փրկարարները վթարված ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։