Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղբոր տունն է հրկիզել

Հասարակություն
b6bcf3ed6c00809cca1a892866fb60e5

Նոյեմբերի 22-ին երեկոյան ահազանգ է հնչել, թե Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցում տուն է այրվում:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1958 թ. ծնված Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 1956 թ. ծնված Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել է հրշեջ տեսչության աշխատակիցների կողմից:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:

Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։