Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ժողովրդի պատմությունը՝ չափածո

Հասարակություն
9ad2496d3441bb4ece3a72c8973603c8

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ Բաշկիրիայի ազգային ժողովի փոխնախագահ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. Հազարամյակների ուղի» գրքի շնորհանդեսը։

Գրքում չափածո ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

«Մենք այսօր ներկայացնում ենք առաջին հատորը, որը հասնում է մինչև հայոց գրերի գյուտը, սա ռուսալեզու ընթերցողին մեր պետմությունը ներկայացնելու մի նոր առիթ է»,- ասաց ռուս-հայկական համագործակցություն կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով տեղյակ է գրքի նախապատմությունից, ասաց, որ մասնագիտությամբ իրավաբան Ռաֆայիլ Զինուրովը սկսել է սիրողական ուսումնասիրել հայոց պատմությունը.

«Այնուհետև սիրահարվել է հայոց պատմությանը ու սկսել է աշխատանքի վայրում, տրանսպորտում կարդալ հայկական աղբյուրներ, հասկանալով հայ ժողովրիդ դերը համաշխարհային պատմության մեջ որոշել է այդ ամենը հանձնել թղթին»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ներկա էր շնորհանդեսին, իր խոսքում նշեց, որ գիրքը աննախադեպ երևույթ է. «Շատ հստակ ազդակներ կան գրքում՝ առաջինն այն է, որ հեղինակը օտարի աչքերով է նայել պատմությանը և հետաքրքիր բացահայտումներ արել»։