A
A
Compass band-ը մեկնեց Եվրատեսիլ
«Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պատվիրակությունը առավոտյան մեկնել է Ամստերդամ:
Հայաստանը ներկայացնող Compass band-ի պատվիրակության կազմում են Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները, ինչպես նաեւ խմբի անդամների մերձավորներն ու ընկերները:
Մրցույթին կմասնակցեն 12 երկիր` Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդեռլանդները:
Մանկական Եվրատեսիլ-ի գլխավոր փորձը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, բուն մրցույթը` դեկտեմբերի 1-ին: