Նաիրիտցիներին կդարձնե՞ն միլիոնատեր (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին գտնվում են Նախագահական նստավայրի առջև և Սերժ Սարգսյանից պահանջում են իրենց գրեթե 1 տարվա աշխատավարձը։
Նրանց է մոտեցել Սերժ Սարգսյանի նամակների բաժնի աշխատակիցն ու խոստացել անել ամեն ինչ, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գոնե ստանան իրենց 2 ամսվա աշխատավարձը։
Գործարանի աշխատողները, սակայն, պահանջում են իրենց 11 ամսվա չստացած աշխատավարձը։ Նարիրիտցիները նույնիսկ կատակով ասում են,թե իրենք միլիոնատեր են, քանի որ աշխատավարձ ստանալու դեպքում իրենց աշխատավարձը 1 մլն-ից ավել է կազմելու։
Այս պահին գործարանի մի քանի աշխատակիցների ընդունել են նախագահական նստավայրում, իսկ մնացած աշխատողները սպասում են պատասխանին։
Նշենք նաև, որ այսօր առավոտյան «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանին ընդունել է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և ասել, որ «Նաիրիտի» ճակատագիրը մինչև դեկտեմբեր որոշված կլինի։