7 ՏՏ մրցանակ՝ Վրաստանից
Նոյեմբերի 14-17-ը Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգաների տարածաշրջանային 5-րդ ամենամյա կենֆերանսին և մրցանակացաշխությանը (GITI) Հայկական պատվիրակությունը 7 մրցանակ է շահել։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը. Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին տեղական 21 կազմակերպությունների 50 ներկայացուցիչներ։
ԻՏՁՄ փոխտնօրենը նշեց, որ Հայաստանը կոնֆերանսին աչքի է ընկել ավելի շատ բիզնես նախագծերով։
«Այս տարի պետական սեկտորից ունեցել ենք միայն մեկ մասնակից՝ կադաստրի պետական կոմիտեն, որը միանգամից երկու մրցանակ է շահել «ՏՏ հաջողված նորարարության» և «Լավագույն տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում»,-ասաց Վահան Հովսեփյանը։
ԻՏՁՄ փոխտնօրենի խոսքով՝ մրցանակաբաշխությանը մասնակցում էին շուրջ 300 մասնակից աշխարհի տարբեր երկրներից.«Կոնֆերանսի ընթացքում հաջողվել է համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել Լատվիայի, Ուկրաինայի մասնակցների հետ»։
Վահան Հովսեփյանը նշում է, որ կոնֆերանսին մասնակցությունը կարևոր է ոչ միայն նրանով, որ Հայաստանի ՏՏ ոլորտի համար առաջնային շուկան Վրաստանն է, այլև. «Հայաստանը պետք է կարողանա աշխարհում ստեղծի տեխնոլոգիական երկրի համբավ, մենք, ունենալով այսքան ուժեղ ՏՏ ոլորտ, դեռևս չունենք համապատասխան անուն»։
Վրաստանում կայացած համաժողովին հայաստանյան պատվիրակության
մասնակցությունը համակարգել էր ԻՏՁՄ-ն՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ։
2008 թ. իր մեկնարկից ի վեր՝ GITI համաժողովը մրցունակությունը և
նորարարությունը խթանելու համար նպատակ ունի նպաստել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, բալթյան, ինչպես նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների և կառավարությունների ներկայացուցիչների միջև գործարար կապերի ընդլայնմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Համաժողովը կազմակերպում են Վրաստանի ՏՀՏ բիզնես խորհրդն ու Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներիփոխանակման LEPL գործակալությունը: