Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն երրորդ կին ենթարկվում է բռնության (տեսանյութ)

Հասարակություն
eac16b9a17445e74d611fab9b725b704

Կանանց իրավունքների կենտրոնը մշակել է «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծ, որը մինչեւ դեկտեմբերի 10 - ը կներկայացվի կառավարություն։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը։
Նրա խոսքերով՝ օրենքի ընդունման հետ կապված առարկություններ կային, քանի որ կար արդեն ընդանուր բռնությունների մասին օրենք. «Մեծ տարբերություն կա բռնություն դրսում ընկերների կամ հարևանների միջև և բռնություն տանը ընտանիքի անդամների միջև։ Պետք է հստակ այս սահմանագիծը դնել և տարբերակել բռնության այս տեսակները»։

Կանանց իրավունքների կենտրոնի նախագահն ընդգծեց, որ օրենքը դեղորայք չէ և դրա ընդունումով չի վերանա բռնությունը, բայց դա սանձող գործոն կլինի և կնվազեցնի բռնությունների քանակը ։
Սուսաննա Վարդանյանը նշեց, որ ամեն երրորդ կին ենթարկվում է բռնության. «2007 թվականի հետազոտման արդյունքների համաձայն 39 տոկոս կանայք ենթարկվում են ֆիզիկական բռնության, 5 տոկոսը սեռական, իսկ մյուսները հոգեբանական բռնության»։

Սուսաննա Վարդանյանի խոսքով այսօր կանայք ավելի շատ են դիմում Կանանց իրավունքների կենտրոն, սակայն դա կապված չէ նրա հետ, որ բռնությունները շատացել են, պարզապես կանայք ավելի տեղեկացված են դարձել։