A
A
Հայհոյել է 5-7 րոպե
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել։
Պարզվել է, որ Երևան-Շարմ-Էլ-Շեյխ չվերթի ուղևորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղևորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետև ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց:
Նվեր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։