A
A
Այրվել է 15տ անասնակեր
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.46-ին Սարատակ գյուղում՝ գյուղապետարանի մոտ, այրվել է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել՝ 06.40-ին:
Այրվել է Վ. Վարդանյանին պատկանող խորդանոցը` 50 քմ մակերեսով և ներսում կուտակված մոտ 15տ անասնակեր:
Նույն օրը, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այնթափ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.34-ին, մարվել՝ 05.54-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Մանուկյանին պատկանող տնակը` 30 քմ մակերեսով:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։