A
A
Ինչի՞ց է մահացել Ֆլորա Մարտիրոսյանը
Լոս Անջելեսի մարզի գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար, որից հետո հայտնի կլինի Երևան տեղափոխելու ժամկետը:
Դատաբժշկի գրասենյակից տեղեկացրել են, որ փորձաքննությունն ավարտելու համար անհրաժեշտ է առնվազն երկու աշխատանքային օր:
«Ըստ ամենայնի, Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը։
Ի դեպ, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստյան արարողություն կկազմակերպվի նաեւ Լոս Անջելեսում։