Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի ենթարկվածներից մեկի վիճակը ծարահեղ ծանր է

Հասարակություն
90bdeb87bb21f92057d42d7c6df2dc3c

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.26-ին Սևան-Չարենցավան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 22 ՍՍ 585 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևոր` 1981 թ. ծնված Գևորգ Մարգարյանը տեղում մահացել է, իսկ վարորդ` 1983 թ. ծնված Էդուարդ Աբրամյանը և ուղևորներ` 1980 թ. ծնված Գագիկ Կարապետյանը և 1970 թ. ծնված Վասիլի Թավաքալյանը, մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Է. Աբրահամյանի և Գ. Կարապետյանի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Վ. Թադևոսյանինը՝ ծայրահեղ ծանր:

Ըստ մամուլի հրապարակումների՝ նրանք ոստիկանության պահակային ծառայության աշխատակիցներ են:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։