Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեռավարակներն ու պատվիրանները

Հասարակություն
b5b067bc0a2d7b7712ce47a7fa60102c

Սեքսապատոլոգ-հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը խորհուրդ է տալիս հիշել անվտանգ սեքսի 10 պատվիրանները։

«Պետք է խմած չլինեն, իմանան ում հետ են սեռական հարաբերություն ունենում և այլն, և այլն»,-ասաց նա։

Մասնագետների կարծիքով, թե աղջիկները և թե տղաները սեռական կյանք պետք է սկսեն 17 տարեկանից ոչ շուտ:

«Երեխաները պետք է սեռական դաստիրակություն ստանան ծնողից, դպրոցից և դասագրքերից, ոչ թե համացանցից ու բջջային հեռախոսներից: Հիմա ասենք թե 7-8-րդ դասարանի երեխան բջջային հեռախոսով գնում է դպրոց, ոչ թե նրա համար, որ ինքը կարևոր մարդ է և զանգի է սպասում, այլ նրա համար, որ իր բջջայինում սեռական բնույթի կադրեր կան: Երեխաները դասի ժամին իրար են փոխանցում սեքսուալ կադրերը ու այդպես տարածվում ամբողջ դպրոցով: Դա կբերի մարդկանց դեգրադացիայի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը:

Վերջին շրջանում առաջ են եկել նոր ժամանակների սեռավարակներ: Սամվել Հովհաննիսյանն շարունակում է.«Դրան զուգահեռ պակասել է սիֆիլիս հիվանդությունը»:

Ցանկացած սեռավարակ կարող է և տղամարդկանց և կանանց մոտ չբերության պատճառ դառնալ, հիշեցնում են մասնագետները և հավելում, որ սեռավարակը դեռ մահվան դատավճիռ չէ: