Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն փնտրում է ավագ քննիչին

Հասարակություն
804de2c542f6fae6eab2a0837ba0c797

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Մելքոնյանին ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ 2012թ-ի հոկտեմբերին քաղաքացուց շորթման եղանակով կաշառք պահանջելու համար:

Արմեն Մելքոնյանին հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին հայտնում է ՀՔԾ մամլո ծառայությունը։