A
A
Հայաստանը՝ հանքարդյունաբերության կենտրո՞ն
Հայաստանի կառավարությունը որոշել է հանքարդյունաբերությունը դարձնել Հայասատանի տնտեսական ստրատեգիական առաջնային ոլորտ:
Սակայն, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ հանքարդյունաբերության դերն ուսումնասիրող ոչ մի լուրջ և բովանդակալից հանրային քննարկում չի անցկացվել:Այդպիսի հանրային քննարկումներ մեկնարկելու համար Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) նոյեմբերի 30-ին կազմակերպում է մեկօրյա համաժողով` համախմբելով միջազգային և տեղական մասնագետների, ովքեր կկիսվեն իրենց աշխատանքի արդյունքներով և կներգրավվեն բանավեճին:
Համաժողովը, որի մուտքն ազատ կլինի բոլորի համար, ուղիղ կհեռարձակվի առցանց: Զեկուցողների տեսանյութերը և քննարկումները կտեղադրվեն YouTube կայքում: