Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տնօրեն

Հասարակություն
a40c403d4241fc596fb138463daaec40

Արփի Վարդանյանը նշանակվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն Երևանի գրասենյակի տնօրենի պաշտոնում: Նա կղեկավարի Միության ներկա լայնածավալ գործունեությունն ու ընդլայնվող ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում:

Արփի Վարդանյանը ծնվել է Միչիգանում, ավարտել է Սաութֆիլդի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցը, ապա նաև Միջազգային Կառավարման Ամերիկյան Բարձրագույն Դպրոցը (Thunderbird): Այնուհետև տեղափոխվել է Հայաստան։

Արփի Վարդանյանը երկար տարիներ զբաղեցրել է Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենի պաշտոնը, թե Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական կենտրոնի և թե ուսանողական փորձառության ծրագրերի գծով, ինչպես նաև եղել է ԱՀՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար, Երևանի գրասենյակի տնօրեն և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակների համար: