A
A
Վլադիմիր Գասպարյանին էին միայն ուզում տեսնել (տեսանյութ)
Մեկ տասնյակից ավելի քաղաքացի այսօր ոստիկանություն էր եկել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանդիպելու: Յուրաքանչյուր ամսվա երրորդ չորեքշաբթի օրվա ժամը 16-18-ն ընկած ժամանակահատվածը ընդունելության ժամ է Վլադիմիր Գասպարյանի հետ։
Քաղաքացիները իրենց սեփականության իրավունքի վերականգնման համար տարբեր պետական ատյաններ դիմելուց հետո՝ որոշել են իրենց խնդիրները ներկայացնել Վլադիմիր Գասպարյանին։ Սակայն պարզել են, որ իրենց պետք է ընդունի ոչ թե ոստիկանապետը, այլ նրա օգնականը: Սա էլ դարձել էր նրանց դժգոհության առիթը։ Ի դեպ, ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ ոստիկանապետն այսօր ընդունելություն չի արել իր աշխատանքային գրաֆիկի պատճառով։
Մանրամասները քիչ անց տեսանյութում