Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"COMPASS Band"-ը երգել է Ամստերդամում

Հասարակություն
8b5ad84d7506745e13538278ce6ee92e

Այսօր Ամստերդամի "Heineken Music Hall" համերգասրահում "COMPASS Band"-ի տղաները կատարեցին "Sweetie baby" երգի առաջին փորձերը:

"Փորձն անցավ նորմալ, աշխատակազմը շատ բարեհամբույր ու պրոֆեսիոնալ է...Մեր տղաները կյանքում առաջին անգամ էին նման պրոֆեսիոնալ տեխնիկայով աշխատում: Սկզբում անսովոր էր, հետո ընտելացան",-ասել "Եվրատեսիլում" Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Այսօրվա փորձը տևել է 40 րոպե, իսկ վաղը կլինի 20:

Հիշեցնենք, որ "Մանկական Եվրատեսիլ 2012″-ը կկայանա դեկտեմբերի 1-ին` Ամստերդամի "Heineken Music Hall" համերգասրահում: Այս տարի մրցույթին մասնակցելու է 12 երկիր: