Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքային խումբ՝ Հանրային խորհրդում

Հասարակություն
d4a857afe0e40766fc83c34741518ea6

ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովում  ստեղծվել է աշխատանքային խումբը, որը մշակել է մի շարք առաջարկներ ՀՀ  Աշխատանքային օրենսգրքում և իրավանորմատիվային ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմք ունենալով Աշխատանքի միջազգային կոնֆերանսի կողմից ընդունված Global Jobs Pact-ը:

Վաղը՝ նոյեմբերի 30-ին, Հանրային խորհրդում տեղի կունենա  աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկների ներկայացումն և  քննարկումը, որին մասնակցելու են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ  անդամներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության  նախարարությունների, Ազգային ժողովի, Արհմիության կոնֆեդերացիայի,
միջազգային համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: