A
A
Այրվել է տնակ
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Եղվարդի Զ.Անդրանիկ թաղամասի 5-րդ փողոցի 19 հասցեում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.04-ին:
Ամբողջությամբ այրվել են Ղալեկչյանին պատկանող վագոն տնակի գույքը, փայտյա երեսպատումը` 30 քմ մակերեսով և կից շինության ծածկը` 15 քմ:
Թունավորում շմոլ գազից
Նոյեմբերի 27-ին, ժամը 06.55-ի սահմաններում շմոլ գազի թունավորմամբ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 15 տան բնակիչներ, 1972 թ. ծնված Մ. Ստեփանյանը, 2011 թ. ծնված Կ. Խաչատրյանը, 1994 թ. ծնված Ջ. Խաչատրյանը և 1996 թ. ծնված Լ. Խաչատրյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Այս մասին հայտնում է ԱԻՄ-ը։