Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայց Ծառուկյանի գործարանի դեմ

Հասարակություն
cf1d3646db4372860d8114c665d42e3d

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, դեկտեմբերի 7-ին կհրապարակվի գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հայցադիմումի գործով դատական ակտը:

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը և վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ «ԻստԻնվեստոր» ՍՊ սեփականության ու բաժնետիրոջ իրավունքները:
«Փաստինֆո»