Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսանաքարի» գործով դատը շարունակվում է

Հասարակություն
00db56557ca66abae1dfeb76b162c375

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Նորայր Հայրապետյանի, Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի եւ Դավիթ Ադամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նրանք մեղադրվում են այս տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծի միջոցով սպանելու եւ նրա ընկերներից 4-ին ծեծի ենթարկելու մեջ։

Այսօր ցուցմունք տվեց այս գործով 3-րդ տուժողը՝ վարորդ Էդգար Նիկոյանը։ Նա նկարագրեց հւունիսի 17-ի դեպքը, գրեթե պնդեց նախորդ տուժող ընկերների ասածները՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնվելու, այնտեղ Վահեի՝ տաբատի հետ կապված նրան արգելելու, ապա ավտոկայանատեղերում հետագայում տեղի ունեցածը։ Նա միակն էր, որ ուշագնաց չէր եղել եւ տեսել էր 20-25 անձանց, որոնցից մի քանիսը հարվածել էին իր ընկեր Արտակ Բայադյանին։ Շարունակ լսել է

հայհոյանքներ ու հարվածներ, իսկ սաստող որեւէ արտահայտություն չի լսել։
Մանրամասներն` այստեղ