Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9000 նորատիպ գրքեր՝ գրադարաններին

Հասարակություն
ed6cbffb74994bad8b448135e35090b1

Երևանի բոլոր վարչական շրջանների գրադարանները կստանան 500-ից 2000-ական կտոր գիրք՝ ըստ գրաֆոնդը թարմացնելու նհրաժեշտության։ Խմբաքանակում ներառված են նաև ռուսալեզու գրքեր։

Վերջին երկու տասնամյակում առաջին անգամ Երևանի գրադարանները համալրվեցին մեծաքանակ նորատիպ գրքերով։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին քաղաքապետարանը 214 անուն 9000 կտոր գրքեր է բաշխում Երևանի գրադարաններին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա առիթով։

«Իհարկե տարբեր տարիներին Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները պարբերաբար ստացել են նոր գրքեր, բայց միանգամից այսքան մեծածավալ համալրում վերջին 20 տարիներին չէր եղել։ Բոլոր 214 անուն գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակվածներն են։ Խմբաքանակում ներառված են ՛գեղարվեստական և՛ մասնագիտական գրականություն, հեքիաթներից մինչև հայ ու համաշխարհային դասականների, ինչպես նաև ժամանակակից գրողների երկեր։ Կարծում ենք՝ ընթերցողը գոհ կլինի»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։

Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։