Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1»-ն ինչպե՞ս մոռացան (տեսանյութ)

Հասարակություն
9fd0c02ab836bb416b3fc17d85057c85

Չորս տարին շատ քիչ ժամանակ է 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերը մոռանալու համար։

Մինչդեռ «Հայոց պատմության» բուհական դասագրքում բոլորովին այլ պատկեր է արձանագրվել՝ տեղի ունեցածի իշխանական մեկնաբանությունը:

«Պետք է ձեռնպահ մնային կարծիքներ հայտնելուց և ներկայացնեին միայն ժամանակագրությունը , ոչ թէ չճշտված տեղեկություն ներառեին»,- ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։

Լեզվաբանն անթույլատրելի է համարում, որ հեղինակը՝ ԵՊՀ պատմական ֆակուլտետի դեկան էդիկ Մինասյանը իրեն իրավունք է վերապահում դեպքերը ներկայացնել սեփական աչքերով.

«Եթե սուբյեկտիվ կարծիք է, դա չպետք է անցնի հաստատման որոշակի օղակներով, այսինքն Կրթության և գիտության երաշխավորումը կամ վարերացումը որոշակի դիրքորոշման վկայություն է դառնում»։

Գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանն իր հերթին ավելացրեց, որ եթե տվյալ գիրքը խոսակցությունների տեղիք է տալիս, ուրեմն փաստը ճիշտ չի ներկայացված։

«Ինչ է նշանակում անհատական կամ կուսակցական մոտեցում ցուցաբերել։ Հիմա էլ դնենք խորանանք, թէ ով է այդ հատվածը գրել և ինչ կուսակցությունից է », - ասաց Դավիթ Գասպարյանը։