Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիան թալանը չվերադարձրեց (տեսանյութ)

Հասարակություն
bc1e737d89e9ab8bba00a23fa9fbf59c

7-8 տարի առաջ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում Գերմանիային է վերադարձրել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորհրդային Միության կողմից թալանած գերմանական գրականության իրեն բաժին հասած մասը: Հատկանշականն այն է, որ այդ ընթացքում որևէ մեկը չի հիշել 20-րդ դարասկզբին Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կողմից թալանած հայկական գրականության մասին:

«Թուրքերը բութ գործիք էին, իսկ գերմանացի սպաները թալանում էին վանքերի գրադարաններն ու ձեռագրատները: Այդ է պատճառը, որ այսօր Գերմանիայի անգամ ամենահետին գյուղաքաղաքի գրադարանում հայկական ձեռագրեր կան: Պատկերացրեք, թե ինչ պատվաբեր կլիներ մեզ համար, եթե ասեինք, որ եղել է երկու աշխարհամարտ. առաջինին դուք եք թալանել, երկրորդին՝ Խորհրդային Միության թալանից մեզ բաժին է հասել: Եկեք թալանները վերադարձնենք միմյանց»,- իր տեսաբլոգում նշում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ հավելելեվ, որ մեր անգին գանձերը այսօր շարունակում են մնալ Գերմանիայի գրադարաններում։