Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղադրվել են Նժդեհի ասույթներով պաստառներ

Հասարակություն
40028d1845898993b699571b1ac6a751

Դեկտեմբերի 2-ին Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բարեկարգել է հուշահամալիրը, հարակից պուրակը։

Իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, պուրակում տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։

Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։
։
Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։