Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավիավթարից ՀՀ 5 քաղաքացի է զոհվել

Հասարակություն
8d004567907ff1984b8fdf361f764b3e

Կոնգոյում լուսադեմին վթարի ենթարկված  բեռնատար ինքնաթիռի 7 հոգանոց անձնակազմի հինգ անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել, որոնք պայմանագրային հիմունքներով աշխատում էին այդ երկրում։ Կոնգոյում վթարի ենթարկված օդանավի  հրամանատարն էր Վարազդատ Բալասանյաը:

«Ա1+»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը հայտնեց, որ  մյուս  մահացածների ինքնությունը ճշտվում է:

Վթարի նախնական պատճառը ուժեղ քամին է եղել,որի հետեւանքով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել։ Ինքնաթիռը բախվել է բնակելի տների,որի հետեւանքով , նախնական տվյալներով, 30 մարդ է զոհվել։