Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ մեքենան էր (տեսանյութ)

Հասարակություն
809d95a0c9bf2639554d02dc74d2cfd0

Դեկտեմբերի 2-ի երեկոյան հայաստանյան մի շարք լրատվական կայքեր տեղեկություն էին տարածել այն մասին, որ նախօրեին ուշ երեկոյան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավտոշարասյունը ուղեւորվել է Ախալքալաք:

Ժդանովկա գյուղում մեքենան, որի ղեկին, ըստ մամուլի, գտնվել է անձամբ Սամվել Բալասանյանը, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է:

Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, սակայն հերքել է տեղեկատվությունը եւ նշել, որ սա ընդամենը ապատեղեկատվություն է: Նա համացանցում տարածված լուրերը որակել է որպես չարամտություն:

Առավել մանրամասը՝ «Ցայգի» տեսանյութում: