Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

80 տարեկանն այրվել է տանը

Հասարակություն
d9a4006f35a68c38b283a79c446854ff

Դեկտեմբերի 4-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի շիրակի փողոցի թիվ 1 շենքի առաջին հարկից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ բնակարանի ննջասենյակում այրվել է վերմակ, իսկ հատակին՝ ձեռքի եւ դեմքի այրվածքներով հայտնաբերվել է Լ. Մատինյանի դին (80 տարեկան):

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Դեպքի վայրում են գտնվել "1-02" եւ "1-03" ծառայության աշխատակիցները:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։