A
A
Օսիկյանը Ստրասբուրգում է
Ստրասբուրգում կքննարկվի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գնահատման 3-րդ փուլի համապատասխանության զեկույցը։
Դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ:
Այցելության ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գնահատման 3-րդ փուլի համապատասխանության զեկույցի քննարկմանը:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։