Կողոպտիչը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացվել 1995 թ. ծնված Հովհաննես Պ.-ն:
Պարզվել է, որ նա 2010-2011 թթ. ընթացքում Երևանի Կենտրոն վարչական տարածքից կատարել է մի շարք կողոպուտներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել տուժողներից մեկը` 55-ամյա մի կին: Նա հայտնել է, որ 2010 թ. աշնանը Թումանյան փողոցի թիվ 18 շենքի մոտ մի անծանոթ երիտասարդ մոտենալով իրեն՝ փորձել է հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, բանալիներ և շպարման պարագաներ:
Կատարվում է նախաքննություն:
Հետախուզվում էր
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը սեպտեմբերի 14-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:
Վահագն Մ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։