Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երրորդ կողմը կազդի՞ վճռի վրա (տեսանյութ)

Հասարակություն
293b8d83a15e0e99d56a5fd6b2b3754b

Երրորդ կողմի ներգրավումը դատական պրոցեսին կնպաստի արդարադատության կայացմանը։

Այս ճանապարհով է առաջանորդվում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը:

Իսկ երրորդ կողմը հասարակությունն է, որը մասնակցում է որոշակի գործերի քննությանը:

«Դրանք հանրային շահին վերաբերող գործեր են կամ ընդհանուր շահին վերաբերող գործեր են, կամ հետապնդում են իրավունքի զարգացման նպատակ»,- ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ու ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կողմերը քննարկում էին «Երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային դատավարություններում» հարցը:
Հայաստանում երրորդ կողմի մասնակցությունը ապահովվում է միայն ՍԴ-ում: Փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքերով ՍԴ-ն իր եզրահանգումներում շատ հաճախ համաձայնում է երրորդ կողմի պատճառաբանություններին, իսկ հակառակ դեպքում իր պատճառաբանություններն է բերում:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն նույնպես կարեւորում է երրորդ կողմի մասնակցությունը բոլոր ատյանների դատավարություններում:

Այսօր դատարաններում երրորդ կողմը չի անտեսվում միայն զրպարտության եւ վիրավորանքի մասին գործերով, որտեղ ընթերցվում է տեղեկատվական վեճերի խորհուրդի եզրակացությունը։