Մետրոյի ուղևորների թիվը կրճատվել է
Մետրոպելիտենի ուղեվարձի կրկնակի թանկացումից հետո մետրոյի ուղևորների քանակը 25 տոկոսով կրճատվել է: «Ա1+»-ին ասաց Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը: Ուղեւվարձը դարձել է 100 դրամ 2011թ հուլիսի 1-ից։
Սակայն, ըստ նրա, դա դրական է. «Դրա փոխարեն մեր եկամուտները ավելացել են 40 տոկոսով, եթե եկամուտները շատացել են, և ընկերությունը թանկացումից վնաս չի կրել, բնականաբար, թանկացումն իրեն արդարացրել է»:
Չնայած, «Ա1+»-ի տվյալներով՝ աշխատավարձի բարձրացում չի եղել, սակայն տնօրենը պնդում է, որ մետրոպոլիտենում աշխատավարձերը 5 տոկոսով բարձրացել են։
«Ինչպես նաև մուտքի դռներն են փոխվել, ավտոմատ հսկիչներ են տեղադրվել, կայարանները գեղեցիկ նոր ձևով ձավորվել են»,- թանկացման օգուտն է ներկայացնում տնօրենը։
Ի դեպ, այսօր ավատրվեց Երևանի Մետրոպոլիտենի լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագրի առաջին փուլը: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) աջակցությամբ:
Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի խոսքով, ծրագրով կատարվել է 1 մլն եվրո ներդրում. «Վերանորոգվել են մետրոյի 30 վագոններ, փոխվել են բոլոր անվասայլակները, 38 կմ բարձրավոլտ մալուխների փոխարինման աշխատանքներ են իրականացվել, իսկ առաջիկա 6 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել գծային տնտեսությունը»:
Յալոյանը նշեց, որ այսօր մետրոպոլիտենում ամենաարդիական խնդիրը անվտանգության հարցերը լուծելն է` շարժասանդուղքների, պոմպակայանների, շարժակազմերի և օդափոխման համակարգերի վերանորոգումը. «Ներկայումս ամբողջությամբ վերանորգված են Երիտասարդական, Չարբախ, Զորավար Անդրաիկ կայարանները»:
Ծրագիրը կավարտվի գալիք տարվա սեպտեմբեր ամսին, ծրագրով նոր կայարաններ կառուցելու համար ոչինչ նախատեսված չէ: