Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետմահու մրցանակ՝ Հրանտ Դինքին

Հասարակություն
6217b60eff768881347b62e8c7d2b764

Գերմանիայի «Շոնդորֆ Փալմ» հիմնադրամը Հրանտ Դինքին հետմահու շնորհել է «Յոհան Ֆիլիպ Փալմի անվան մամուլի և մտքի ազատության» մրցանակը:

Նրա հանձնման արարողությանը ներկա է գտնվել Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, ով հայտարարել է, որ իր ամուսինը երբևիցե մտադրություն չի ունեցել բողոքել Թուրքիայի դեմ:

«Հրանտի միակ ցանկությունն այն էր, որ Թուրքիան և թուրք ժողովուրդն ազատվեն 1915 թվականի ցեղասպանության տրավմայից: Նա գրել և խոսել է միայն ճշմարտության մասին: Նա պայքարում էր թուրք ժողովրդին անգրագիտության ճահճից փրկելու համար: Դրա համար վճարեց սեփական կյանքով»,- հայտարարել է Ռաքել Դինքը:
«Յոհան Ֆիլիպ Փալմի անվան մամուլի և մտքի ազատության» մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ: Յոհան Ֆիլիպ Փալմը 1806 թվականին դատապարտվել է մահվան ֆրանսիական վարչակարգը քննադատելու պատճառով:
Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։