Անօգնական բնակիչ, գազի արտահոսք, հրդեհ
ԱԻՆ ամփոփագրից
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի 57-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող' 1947 թ. ծնված Անահիտ Սարգսյանը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դադարեցվել է գազի արտահոսքը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում վնասվել է գազի խողովակ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը դադարեցվել է: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Դեկտեմբերի 4-ին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների և այրված անասնակերի վերաբերյալ:
Մասնավորապես' Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղից 10 կմ հյուսիս-արևելք այրվել է մոտ 50 հա խոտածածակ տարածք, Սյունիքի Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացի փողոցի թիվ 31 շենքի մոտ' 1200 քմ բուսածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 5-րդ փողոցի թիվ 48 տան բակում' 250 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Շաղատ գյուղում' երկհարկանի շենքի մուտքում' 180 հակ, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Աբովյան փողոցի թիվ 5 տան բակում' 250 հակ անա