A
A
Հատուկ տիրույթ արցախցիների համար
.acx.am-ը դոմեյն կհատկացնի բոլոր արցախցիներին:
«Եթե Դուք Արցախի բնակիչ եք, ցանկանում եք զարգացնել Արցախի ինտերնետ բովանդակությունը, ապա ճիշտ տեղում եք գտնվում: Մենք ստեղծվել ենք հենց Ձեզ օգնելու համար»,- ասված է .axc.am կայքում:
Գաղափարի հեղինակը ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայության պետ Արսեն Բաբայանն է,ով ասում է, որ կայքն առաջարկում է ամբողջությամբ անվճար ծառայություններ արցախցիներին՝ մասնավորապես դոմեյնի և հոսթինգի տրամադրում .acx.am տիրույթում։